Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Պատգամավորը կազինոներ ունի

Պատգամավորը կազինոներ ունի
04.06.2013 | 16:13

Մինչ Գորիսի դեպքերի ֆոնին Գյումրիի վերջին իրադարձությունները «խամրում» են, իսկ դերակատարները փորձում են իրենց մասնակցությունը կատարվածին մեղմացնել, նրանցից մեկի` ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանի մասին նոր տեղեկություններ են ջրի երես դուրս գալիս:
Գյումրիի մեր աղբյուրների պնդմամբ, այս պատգամավորին է պատկանում Վանաձորում գործող երկու խաղատուն, որոնք բավականին եկամուտ են ապահովում Գրիգորյանին: Իհարկե, ինչպես նույն աղբյուրն է փոխանցում, ամենայն հավանականությամբ, այդ խաղատները պատգամավորի անունով չեն գրանցված: Անշուշտ, ցանկացած գործարար պատգամավորի «զորավոր» ալիբին հետևյալ նախադասությունն է. «Ես գործարարությամբ չեմ զբաղվում»: Հա, դե իրենք օրենսդրական աշխատանքով են զբաղված, ի՜նչ գործարարություն, ի՜նչ կլանային բախումներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ